Դեմքի խնամք
Մաշկի ամառային խնամքը
Առանց արևի կյանքն անհնար է, արեվոտ օրերի պակասը որոշ դեպքերում հանգեցնում է դեպրեսիայի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, չպետք է կորցնել չափի զգացումը:
Կոփվելու նպատակով ամռանը արևային լոգանքներ ընդունելու և մաշկին դարչնագույն երանգ տալու` արևայրուկի մասին երազելով` մեծավմասամբ անտեսվում է Արեգակի ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքները: Արևայրուկը մաշկի պաշտպանական ռեակցիան է արևի ճառագայթների հանդեպ: Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի բջիջներում առաջացնում են ազատ ռադիկալներ, որոնք մաշկի վրա քայքայիչ ազդեցություն են թողնում:
Արևի ճառագայթների ազդեցության ներքո մաշկում գտնվող գունանյութը` մելանին պիգմենտը, որի քանակությամբ է պայմանավորված մաշկի գունային զանազան երանգավորումը, նաև էկրան է և անդրադարձնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները` պաշտպանելով մաշկը վնասվածքներից: Հայտնի է, որ բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր ունեցող մարդկանց մոտ արևային լոգանքները մինչև արևայրուկն ավելի արագ են այրվածքներ առաջացնում: Դա բացատրվում է մաշկում գտնվող մելանինի սակավությամբ. կարճ ժամանակահատվածում դրա քանակը չի հասնում անհրաժեշտ մակարդակի: Արևային լոգանքի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ թե հանգստի, այլ` բուժման: Կոփվելու նպատակով առաջին 2-3 օրերին արևի տակ պետք է գտնվել մի քանի րոպե: Դա կնպաստի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ չափաբաժիններին օրգանիզմի նախապատրաստմանը, մաշկն աստիճանաբար կկոփվի և կպաշտպանվի այրվածքներից: Պետք է խուսափել արևի ամենաակտիվ ճառագայթման շրջանում` ժամը 11-17-ը արևի տակ գտնվելուց:
Ինչպես արդեն հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակ մաշկի խնամքի միջոցների ընտրության նպատակահարմարության առումով ունի իր ուրույն պահանջներն ու եղանակները: Ամառը, արևի առավելագույն ակտիվության հետ կապված` մաշկի խնամքի միջոցների նկատմամբ նույնպես իր խնդիրներն է առաջադրում: Այս հոդվածով ավարտում ենք տարվա եղանակով պայմանավորված` դեմքի մաշկի խնամքի միջոցների ընտրությանն ու պահանջներին վերաբերող հոդվածաշարը, որը, ինչպես միշտ, պարզաբանում է դեղագործ-կոսմետոլոգ ԵԼԵՆԱ ՍԻՄՈՆՅԱՆՑԸ:
Գեր մարդիկ ավելի զգայուն են արևի ճառագայթների հանդեպ, քան նիհարները. արևից վնասվում է հատկապես ճարպոտ մաշկը: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են դիմանում արևի ուժեղ ճառագայթների ազդեցությանը: Չնայած մաշկի դարչնագույն երանգն ավելի թարմ տեսք է տալիս երիտասարդներին` նրանց կողմից արևի ճառագայթների չարաշահումը ևս կարող է հանգեցնել կնճռոտման:
Առաջին օրվա վերջում սովորաբար արևի ազդեցությունը նկատվում է ուսագոտու ու կոնքերի մաշկի վրա: Երեկոյան այդ մասերին պետք է խոնավացնող, լավ ներծծվող և ճարպոտ թաղանթ չառաջացնող քսուքներ քսել, իսկ հաջորդ օրը` պաշտպանել արևից: Մաշկը այրվելուց, վաղաժամ ծերացումից ու գրգռվածությունից պաշտպանելու համար պետք է օգտագործել արևայրուկի համար նախատեսված միջոցներ` յուղեր ու քսուքներ: Այդ միջոցների օգտագործումը կապված է մաշկի առանձնահատկության հետ, ուստի դրանք պետք է զգուշորեն ընտրել` ալերգիաներից խուսափելու համար: Դրանց բաղադրության մեջ պետք է ընդգրկված լինեն C և E վիտամիններով, ֆերմենտներով և անտիօքսիդանտներով հարուստ նյութեր, որոնք մաշկը կպաշտպանեն ազատ ռադիկալների և ուլտրամանուշակագույն ճառագայթների քայքայիչ ազդեցությունից: Այդ քսուքներն ամբողջ օրը չի կարելի թողնել մաշկի վրա, քանի որ ճարպոտները կարող են մաշկի գերտաքացում, իսկ ոչ ճարպոտները` խիտ, համարյա անանցանելի թաղանթ և ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո±ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
Արևային այրվածքների հետևանքները վերացնելու համար խորհուրդ է տրվում այրված մասերին դնել կիտրոնի բարակ շերտեր, մի քիչ կարող է մրմռալ, բայց արդյունքը զգալի է լինում:
Անհրաժեշտ է արձակուրդից առնվազն 2-3 շաբաթ առաջ և դրանից հետո սննդակարգում բուսական ծագման սպիտակուցներով, վիտամիններով հարուստ անտիօքսիդանտային սննդամթերք ընդգրկել, քանի որ`
-
բետա-կարոտինն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը և կարևոր նշանակություն ունի մաշկի ու մազերի որակի, ոսկրերի ու ատամների ամրության, տեսողության համար և այլն: Այն մեծ քանակությամբ պարունակում են սպանախը, պղպեղը, հազարը, դդումը, սեխը, ծիրանը:
-
C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում մաշկի ճկունության և թարմ տեսքի պահպանմանը: Մեծ քանակությամբ պարունակում են բալը, սև հաղարջը, մասուրը, թուրինջը, կիտրոնը, նարինջը, ազնվամորին, կաղամբը և այլն:
-
D վիտամինն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները:
-
E վիտամինն օգնում է օրգանիզմի բջջային մակարդակով կատարվող նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմից թունավոր նյութերի դուրս մղմանը, որի անտիօքսիդանտային հատկության շնորհիվ դանդաղում է կնճիռների առաջացման գործընթացը: Մեծ քանակությամբ պարունակում են ածիկը, կարագը, եգիպտացորենի ձեթը, դեղձը, նուշը, պնդուկը, հնդկահավի միսը, թառափը:
-
Սելեն միկրոտարրը խթանում է էնզիմի արտադրությունը, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Մեծ քանակությամբ պարունակում են միսը, ձուկը, հացը, կաթը, ընդեղենը, վարունգը:
Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու գաղտնիքը նաև ջրային բալանսի պահպանումն է
Մաշկի առողջությունը էականորեն կապված է օրգանիզմի ջրային բալանսի հետ: Առողջ մաշկ ունենալու համար շատ կարևոր է, որ օրգանիզմը բավականաչափ հեղուկ ստանա: Ջրային բալանսն օգնում է մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը, որն իր հերթին նպաստում է մաշկային բջիջների ճշգրիտ աշխատանքին: Հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր խնդիրներ, և մաշկը դառնում է անպաշտպան, որի հետևանքով կորցնում է ճկունությունը, փափկությունը, տոնուսը, դառնում չոր: Պետք է հիշել, որ ջրազրկման հետևանքով ամենաշատը տուժում են դեմքը, պարանոցը, ձեռքերը և նախաբազկի շրջանը:
Ընդհանրապես խորհուրդ է տրվում խմել օրական 2-2,5 լիտր հեղուկ, սակայն կապված սեռի, տարիքի, ֆիզիկական ակտիվության աստիճանի կամ արտաքին ջերմաստիճանի հետ` ջրի քանակը կարող է փոփոխվել: ևոգ ժամանակ կարելի է քանակությունն ավելացնել, քանի որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է նաև ջրի կորուստը, իսկ ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց: Մրգերը և բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային` ջրակցմանը, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Սպորտով զբաղվողները պետք է հեղուկ ընդունեն մարզվելու ընթացքում և մարզվելուց հետո, քանի որ քրտնելու հետևանքով ավելի շատ հեղուկ են կորցնում: Քրտնելու ժամանակ, բացի ջրից, դուրս են գալիս նաև կենսականորեն անհրաժեշտ հանքային աղերը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել դրանցով հարուստ սննդամթերք կամ միջոցներ: Պետք է խուսափել ալկոհոլային խմիչքներից. ծխելն ու ալկոհոլի օգտագործումը նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը: Խորհուրդ չի տրվում օգտագործել օծանելիք, քանի որ արևի ազդեցության հետևանքով այն մաշկի վրա վերածվում է շագանակագույն բծերի:
Գեղեցիկ արևայրուկ ապահովում է գազարից պատրաստած դիմակը
-
Գազարը քերեք, ավելացրեք մեկ ձվի դեղնուց և մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, խառնեք և քսեք դեմքին: 15-20 րոպե հետո լվացվեք գոլ, ապա ցայվեք սառը ջրով:
Բացի պաշտպանիչ քսուքներ օգտագործելուց, կարևոր է նաև մաշկը մաքրելը
Ամռան տաք օդը բազմաթիվ մանրէների և բակտերիաների գոյատևման համար կատարյալ միջավայր է: Օդում փոշու մեծ քանակության առկայության դեպքում մաշկն արագ է կեղտոտվում, այդ պատճառով անհրաժեշտ է ամեն օր առավոտյան և երեկոյան այն մաքրել համապատասխան միջոցներով:
-
Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից և օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, քանի որ ջրի գոլորշիացման հետ ջրազրկվում է նաև մաշկը: Ավելի խորը մաքրում կատարելու նպատակով բավարար է շաբաթը մեկ անգամ մաշկը մաքրել, մեռուկացած շերտերը հեռացնել համապատասխան քսուքներով:
-
Լվացման համար նախատեսված գելերն ու փրփուրները կարելի է հերթագայել լորենու, երիցուկի, կատվալեզվի ծաղիկներից պատրաստած եփուկով: Երկար ժամանակ դրսում գտնվելուց հետո խորհուրդ է տրվում այդ եփուկներից որևէ մեկով թրջած անձեռոցիկները դնել դեմքի վրա:
Ճարպոտ մաշկին շատ լավ է սառը ջուրը կամ երիցուկի թուրմը, ինչպես նաև թրթնջուկով դիմակը
-
Վերցնել թրթնջուկի միջին չափի մի քանի թերթիկ, գդալով ճզմել ու ավելացնել 1 թարմ ձվի դեղնուց, խառնուրդը բարակ շերտով քսել դեմքին, չորանալուց հետո` հաջորդ, այնուհետև` երրորդ շերտը: 15 րոպե անց դեմքը լվանալ թեյի լուծույթով:
Մաշկի բոլոր տեսակներին լավ է եղինջով դիմակը
-
Մեկ բաժակ չոր եղինջի տերևներին ավելացնել 1 բաժակ օղի ու 2 շաբաթ պահել հով և մութ տեղում, քամել, ավելացնել 3 ճաշի գդալ եռացրած ջուր ու դեմքը մաքրել:
-
Երեք ճաշի գդալ չորացրած եղինջի տերևների վրա ավելացնել մի քիչ եռացրած ջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային բաղնիքում եռացնել 10-15 րոպե: Այնուհետև սառեցնել ու շերտ-շերտ քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:
Դեմքի մաշկի համար օգտակար են ծովի աղով կամ քացախաջրով լոգանքները
-
Մեկ թեյի գդալ ծովի աղը խառնել մեկ լիտր ջրում
-
Մեկ թեյի գդալ քացախը խառնել մեկ լիտր ջրում:
-
Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
Չոր և նորմալ մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ պատրաստել դդումի հյութով դիմակ
-
Մեկ ճաշի գդալ դդումի թարմ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվել:
Խառը տիպի մաշկի սնուցման համար անհրաժեշտ է շաբաթը 3 անգամ խատուտիկի տերևներից պատրաստված դիմակ դնել
-
Խատուտիկի 3-5 տերևները մանր կտրատել ու փայտե գդալով լավ տրորել, խառնել 2 թեյի գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ ու քսել դեմքին: 20 րոպե անց դիմակը մաքրել թղթե անձեռոցիկով ու հետո դեմքին կաթ քսել:
Դեմքի մաշկը կարելի է խոնավացնել և սնուցել նաև բանջարեղենի ու մրգերի հյութերով. վարունգ, լոլիկ, ելակ, ծիրան, դեղձ, ձմերուկ, խաղող և այլն:
Վարունգը խոնավացնող, սպիտակեցնող և թարմացնող հատկություն ունի
-
Վարունգի կեղևը դրեք դեմքին կամ քերած վարունգը լցրեք թանզիֆի վրա, այնուհետև դրեք դեմքին:
Կեռասից պատրաստված դիմակներն օգտակար են կնճռոտ և ծակոտկեն մաշկին
-
Կես բաժակ առանց կորիզի կեռասը տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և կիտրոնի հյութ: Խառնուրդը քսեք դեմքին և վզին, 15 րոպե հետո լվացվեք:
Դեղձի հյութը կանխում է մաշկի ծերացումը
-
Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացրեք մեկ դեղձի հյութ և չեռացրած կաթ, քսեք դեմքին, 20 րոպե հետո լվացվեք սառը ջրով:
Զգայուն, հեշտությամբ գրգռվող և լայնացած անոթներով մաշկի համար օգտակար է հետևյալ դիմակը
-
Մեկական ճաշի գդալ վարդի թերթիկները, եղեսպակը, երիցուկը, դաղձը, մաղադանոսը, եզան լեզուն, հալվեն լցնել ապակե ամանի մեջ, ավելացնել 0,5 լ եռացրած ջուր, ծածկել կափարիչով, թրմել 2 ժամ, քամել: Ավելացնել 1-2 ճաշի գդալ ցանկացած թթվահամ մրգի կամ հատապտղի հյութ:
Մաշկի արյան շրջանառության և տոնուսի բարձրացման լավագույն միջոց է խոտաբույսերից պատրաստած սառցե խորանարդիկներով շփումը:
Պեպենների ու պիգմենտային լաքաների գունազրկման, սպիտակեցման համար օգտագործվում են մրգային ու բանջարեղենային դիմակներ
-
Պեպեններին քսեք կարմիր հաղարջի հյութ, չորանալուց հետո վրայից` ձվի սպիտակուցի և 2 թեյի գդալ բորաթթվի խառնուրդը: 10-15 րոպե հետո այն լվացեք վարունգի հյութով, որից հետո ցայվեք սառը ջրով, սրբվեք և դեմքին քսեք ձեր մաշկին համապատասխան քսուք:
Ամռանը օրգանիզմի քրտնարտադրությունը մեծանում է, որը նույնպես որոշակի խնդիր է առաջացնում: Մշտապես քրտնելու դեպքում կօգնեն եղեսպակից, կաղնու կեղևից պատրաստված թուրմերը: Օգտակար է նաև եղեսպակի 50 գրամից պատրաստած ջրաթուրմը, որը խմեք օրվա մեջ 2 անգամ, մեկ շաբաթվա ընթացքում:
04.07.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
